Թուրքիայից ռազմատեխնիկա տեղափոխող ևս 15 մեքենա է հատել Սիրիայի սահմանն՝ ուղևորվելով Իդլիբ. SOHR
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնն (SOHR) արձանագրել է թուրքական զինուժի ևս մեկ շարասյան մուտքը Սիրիա «Քաֆր Լուսին» անցակետով:
Ինչպես հայտնում են դիտորդական կենտրոնից, ռազմական տեխնիկա և այլ սարքավորումներ տեղափոխող 15 մեքենաներից կազմված շարասյուն է ուղևորվել Իդլիբի հյուսիսային շրջան:
Տրանսպորտային միջոցներն ուղևորվել են Իդլիբի ապաէսկալացիոն գոտում գտնվող թուրքական դիտակետեր:
Թուրքական տրանսպորտային միջոցների թիվը, որոնք տեղափոխվել են Սիրիայի տարածք, հասել է 7720-ի: Բացի այդ, կենտրոնի տվյալներով՝ Սիրիայում 11 055 թուրք զինվոր է տեղակայված: