Կրեմլը կուսակցություն է ստեղծում ընդդեմ Լուկաշենկոյի, բայց կողմ ինտեգրմանը. The Insider
Մոսկվան մտադիր է Բելառուսի Հանրապետությունում ստեղծել մի կուսակցություն, որը դեմ է Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմին, բայց կողմ է Ռուսաստանին ինտեգրվելուն: Այս մասին գրում է Insider-ը՝ հղում կատարելով ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ հարաբերությունների հարցերով աշխատակազմին: Այն ղեկավարում է Արտաքին հետախուզության ծառայության գեներալ Վլադիմիր Չերնովը: Հետաքննող լրագրողները պնդում են, որ նա առնչվում է նաև Կրեմլի միջամտությանը Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և նախկին ԽՍՀՄ այլ երկրների գործերին:
Կուսակցության աշխատանքային անունն է ՝ «Ժողովրդի իրավունք»: Կազմակերպությունը, համաձայն Կրեմլի ծրագրի, կենտրոնանալու է սահմանադրական բարեփոխումների վրա, գրում է The Insider-ը: Թերթի տրամադրության տակ գտնվող փաստաթղթերն (պատճենները հրապարակվում են կայքում) ասում են, որ կուսակցությունը կխթանի պետական հատվածը մասնավորեցնելու գաղափարը: Ծրագիրը նաև ենթադրում է «գրաքննության ապամոնտաժում» և «անհատի ազատության և արժանապատվության հարգանք»,- նշում են նյութի հեղինակները:
Insider-ը հրապարակել է նաև յոթ հոգանոց ցուցակ, որոնց իբր Ռուսաստանի նախագահի աշխատակազմը ցանկանում է օգտագործել կուսակցություն ստեղծելու համար: Բոլորը Բելառուսի քաղաքացիներ են, բայց են «Եդինայա Ռոսիա» կուսակցության քաղաքական ակումբի մասնակից են: Ենթադրվում է, որ նրանք կմիանան առավելագույն թվով ընդդիմադիր կառույցներին, կպատրաստեն թեկնածուներ խորհրդարանական ընտրություններին և կստեղծեն տեղական կարծիքի առաջնորդների ցանց: