Բրունու Ֆերնանդեշ. Ցանկանում եմ տիտղոսներ նվաճել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը հայտարարել է, որ երջանիկ է իրեն զգում մանչեսթերյան ակումբում, սակայն ցանկանում է տիտղոսներ նվաճել:
««Մանչեսթեր Յունայթեդում» ամեն ինչ հրաշալի է: Ես գոլեր եմ խփում, օգնում եմ թիմին հաղթանակներ տանել, սակայն ցանկանում եմ նաև տիտղոսներ նվաճել:
Եթե շարունակենք նույն կերպ, մրցաշրջանի ավարտին կկարողանանք նաև տիտղոսներ նվաճել, ինչը շատ կարևոր է»,- 26-ամյա ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 21 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում: