Էդվարդ Սնոուդենը որդի է ունեցել
Ամերիկյան հետախուզության նախկին սպա Էդվարդ Սնոուդենը Ռուսաստանում որդի է ունեցել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա փաստաբան Անատոլի Կուչերենան:
«Տղա է ծնվել, երեխայի եւ մոր հետ ամեն ինչ կարգին է: Էդվարդի եւ նրա կնոջ համար կարելի է միայն ուրախանալ, նրանք երջանիկ են»,- ասել է Սնոուդենը շահերը ներկայացնող փաստաբանը: Սակայն նա չի մանրամասնել, թե ինչ անուն է ընտրվել փոքրիկի համար:
Սնոուդենը 2013-ի հունիսին խոշոր միջազգային սկանդալի պատճառ էր դարձել` Washington Post-ի եւ Guardian-ի մի շարք գաղտնի նյութեր փոխանցելով համացանցում ԱՄՆ-ի եւ Միացյալ Թագավորության հետախուզական ծառայությունների վերահսկման ծրագրերի մասին: Դրանից հետո նա թռավ Հոնկոնգ, իսկ այնտեղից` Մոսկվա, որտեղ որոշ ժամանակ անցկացրեց «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցիկ գոտում: Մի շարք այլ երկրներից մերժումներից հետո Ռուսաստանը Սնոուդենին մեկ տարի ժամկետով ժամանակավոր ապաստան տրամադրեց` պայմանով, որ նա կդադարեցնի իր գործունեությունը Միացյալ Նահանգների դեմ:
2014-ի օգոստոսին Սնոուդենը բնակության եռամյա թույլտվություն էր ստացավ, որը նրան թույլ է տալիս ճանապարհորդել ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ դրա սահմաններից դուրս: Դրանից հետո Սնոուդենին Ռուսաստանում անժամկետ բնակության թույլտվություն տրամադրվեց: Ավելի ուշ Սնոուդենն իր թվիթերում գրել էր, որ որոշում է կայացրել ԱՄՆ-ՌԴ երկքաղաքացիության դիմելու մասին: