Մոսկվայում մահացել է Սովետական հետախուզության սպա, բրիտանացի նախկին գործակալ Ջորջ Բլեյքը
Մոսկվայում 98 տարեկանում մահացել է հետախույզ Ջորջ Բլեյքը, հայտնում է ՄԿ-ն:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բլեյքը մտել էր բրիտանական MI6, սովորել էր ռուսերեն եւ զբաղվում էր գործակալների հավաքագրմամբ Արեւելյան Եվրոպայում: Ավելի ուշ նա ուղարկվել էր Սեուլ, իսկ Կորեական պատերազմի ընթացքում երեք տարի գտնվում էր Հյուսիսային Կորեայում գերության մեջ, ինչից հետո մոլի կոմունիստ էր դարձել: Ազատվելուց հետո աշխատել է Բեռլինում` խորհրդային հետախուզությանը փոխանցելով բրիտանական հատուկ ծառայությունների գաղտնի տեղեկությունները:
1950-ականների վերջին ԿՀՎ կողմն անցած լեհ գործակալ Միխալ Գոլենեւսկու դավաճանության արդյունքում Բլեյքը բացահայտվել էր եւ դատապարտվել չորս տասնամյա ազատազրկման: Մամուլը գրում էր, որ լրտեսը 42 տարի էր ստացել ըստ իր ձախողված գործակալների քանակի` յուրաքանչյուրի համար մեկ տարի: Հինգ տարի անց Բլեյքին հաջողվեց փախնել բրիտանական բանտից եւ տեղափոխվել ԽՍՀՄ, իսկ Մոսկվայում նա աշխատում էր Գեորգի Բեխթերի անունով: Ռուսաստանում Ջորջ Բլեյքը ԱՀԾ-ի պաշտոնաթող գնդապետի կոչում ուներ:
«Նա անկեղծորեն սիրում էր մեր երկիրը,- ասվում է Արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մեջ:- Հիանում էր ժողովրդի սխրանքով Հայրենական մեծ պատերազմում»: