Կրեմլը պատմել է, թե երբ Պուտինը կպատվաստվի կորոնավիրուսի դեմ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ինքը կտեղեկացնի, թե երբ է պատվաստվելու կորոնավիրուսի դեմ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նա ինքը կտեղեկացնի այդ մասին»,- ասել է Պեսկովը:
Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն շաբաթ օրը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ Sputnik V պատվաստանյութը հաստատվել է 60 տարեկանից բարձր մարդկանց պատվաստման համար: Պատվաստանյութի Twitter էջին հաղորդվում է, որ Sputnik V-ն 90 տոկոսից բարձր անվտանգություն եւ արդյունավետություն է ցույց տվել 60 տարեկանից բարձր տարիքային խմբի համար:
Ավելի վաղ մեծ ասուլիսին Պուտինն ասել էր, որ դեռ չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ, քանի որ այն դեռ նախատեսված չէ իր տարիքի մարդկանց համար, սակայն հավելել է, որ անպայման կանի, երբ դա հնարավոր լինի: