Ալեքսանդր Գրիգորյան․ Մեծ ջանքեր գործադրեցի ընտանիքս վերադարձնելու համար
Երեւանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը պատմել է, թե իր ալկոհոլիզմի հետեւանքով ինչ ընտանեկան դժվարություններ է ունեցել։ Հայ մարզիչը 29 տարեկանից ընդհանրապես չի խմում ալկոհոլային խմիչք։
«Այն ժամանակ մեկ դուստր ունեինք։ Ես մեծ ջանքեր գործադրեցի, որպեսզի վերադարձնեմ ընտանիքս։ Պատճառը հասարակ էր։ Կարող եմ խոստովանել, որ խմում էի։ 29 տարեկանից ընդհանրապես ալկոհոլ չեմ օգտագործում։ Բարձր մակարդակի մարզիչը պետք է վարի ասկետիկ կյանք։ Այդ պատճառով որոշակի խնդիրներ եմ ունեցել որոշ ֆուտբոլիստների հետ։
Ես սկսեցի խմել, երբ տեսա, որ «Ասմարալում» կան հրաշալի խաղացողներ, որոնք խմում էին ամեն օր։ 4-5 տարում հասկացա, որ խնդիր է դարձել»,- 54-ամյա մասնագետը պատմել է «Коммент.Шоу» յութուբյան ալիքին։
Ալեքսանդր Գրիգորյանը «Ուրարտուն» գլխավորելուց հետո Երեւանում ապրում է կնոջ եւ դստեր հետ։