ՌԴ ԱՆ-ն հաստատել է «Սպուտնիկ V»-ն 60 տարեկանից բարձր անձանց պատվաստելու համար
Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը հաստատվել է 60 տարեկանից բարձր անձանց պատվաստելու համար:
«Առողջապահության նախարարությունը հավանություն է տվել բժշկական օգտագործման ցուցումների փոփոխություններին: Այժմ «Սպուտնիկ» պատվաստանյութը թույլատրվում է 18 և բարձր տարիքի անձանց պարագայում: Այսպիսով, 60 տարեկանից բարձր քաղաքացիները նույնպես կարող են պատվաստվել նոր կորոնավիրուսային վարակի դեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասել է ՌԴ առողջապահության նախարարը «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցը:
Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը: