Լիբանանում սուրբծննդյան տոնածառը ձևավորվել է ի հիշատակ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի (լուսանկարներ)
Լիբանանում սուրբծննդյան տոնածառը ձևավորվել է ի հիշատակ այս տարվա օգոստոսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի, հողորդում է english.alarabiya.net-ը։
Բեյրութը շարունակում է զգալ օգոստոսի 4-ին տեղի ունեցած պատմության մեջ խոշորագույն ոչ միջուկային պայթյուններից մեկի հետևանքները, որի պատճառով զոհվել է ավելի քան 200 մարդ, հազարավոր մարդիկ վիրավորվել են, ավերվել է մայրաքաղաքի կենտրոնում գտնվող մի քանի շրջան: Այդ պատճառով այս տարի Լիբանանում սուրբծննդյան զարդարանքներով հարգել են ողբերգության զոհերի հիշատակը։
Պայթյունի հետևանքով զոհվածների անուններով սուրբծննդյան տոնածառը տեղադրվել է Բեյրութի նավահանգստի ներսում՝ պայթյունի վայրից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:
Բեյրութի նավահանգստի մուտքի մյուս կողմում ևս մեկ տոնածառ է զարդարված Բեյրութի հրշեջների կողմից՝ նրանց գործընկերների համազգեստով, որոնք զոհվել էին հրդեհը մարելու փորձի ժամանակ։