Հայտնի է Բեռլինում տեղի ունեցած հրաձգության պատճառը
Բեռլինի Կրոյցբերգ թաղամասում առայժմ չպարզված անձանց միջև վեճը հանգեցրել է կրակոցների, ընթանում է հետաքննություն, «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել են տեղի ոստիկանությունից:
«Նախնական տվյալներով՝ թաղամասում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ մարդկանց միջև։ Դրա հետևանքով 4 տղամարդ հրազենային վնասվածքներ է ստացել, նրանք հոսպիտալացվել են։ Նախաքննություն է ընթանում, գործը փոխանցվել է սպանությունների հետաքննության բաժին»,- ասել է գերատեսչության աշխատակիցը։
Նա հավելել է, որ այս գործով պաշտոնապես դեռ ձերբակալվածներ չկան, ոստիկանությունը պարզում է՝ արդյոք հրաձիգը միայնակ է եղել, թե գործել են մի քանի մարդիկ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր առավոտյան Բեռլինի Կրոյցբերգ թաղամասում հրաձգություն է տեղի ունեցել։
Դեպքի վայրը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գրասենյակի կողքին է: Այնտեղ ժամանած ոստիկանները որոնում են բախման մասնակիցներին: Որոնողական աշխատանքներին ներգրավված է նաև ուղղաթիռ: