Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 2.5 միլիոնը. ավելի քան 62 հազար մարդ մահացել է
Ֆրանսիայում կորոնավիրուսով հիվանդացության ցուցանիշը 1 օրում ավելացել է ավելի քան 20 հազարով: Այս մասին հայտնում է RT-ն:
Այս մասին հայտնում է Ֆրանսիայի սանիտարական ծառայության Santé publique կայքը:
Նշվում է, որ երկրում 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 20 262 մարդ: Այսպիսով, վարակումների ընդհանուր թիվը գերազանցել է 2.5 միլիոնը՝ հասնելով 2 547 771-ի:
Բացի դա, հաղորդվում է, որ համավարակի հետևանքով գրանցված մահերի թիվը 62 427 է: