Արցախից տեղափոխված 70 հղի կին եւ ծննդկան օգնության կարիք ունի
Շուրջ 70 հղի կին ստիպված էր Արցախում պատերազմի ժամանակ լքել հայրենի Քաշաթաղի շրջանն ու տեղափոխվել Հայաստան: Նրանցից մի քանիսն արդեն ծննդաբերել են, մյուսները դեռեւս սպասում են երեխաների լույս աշխարհ գալուն առաջիկայում:
Գինեկոլոգ Արմինե Բարխուդարյանը, որը Traveling doctors of Armenia հասարակական կազմակերպության հիմնադիրն է, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ կանայք, որոնց ինքն իր գործընկերների հետ դուրս է բերել Քաշաթաղից, գտնվում են Երեւանում, Գորիսում, Հրազդանում, Արտաշատում, Աբովյանում եւ այլ քաղաքներում: Բժշկի խոսքով՝ այդ կանանց մեծամասնությունը բազմազավակ մայրեր են, եւ տեղափոխվել են Հայաստան իրենց երեխաների հետ: Նրանցից մի քանիսը կորցրել են իրենց ամուսիններին պատերազմի ժամանակ:
Չնայած նրանք տանիք ունեն գլխավերեւում՝ բնակարանային պայմաններն այնքան էլ լավը չեն. շատերը չունեն ջեռուցում, ինչը ձմռան ամիսներին հատկապես խնդրահարույց է հղի եւ վերջերս ծննդաբերած կանանց, եւ, իհարկե, նորածին երեխաների համար: Հագուստի, փողի, նորածինների համար անհրաժեշտ պարագաների եւ սննդի պակասի հետ բախվում են գրեթե բոլոր այդ ընթանիքները:
Traveling doctors of Armenia հասարակական կազմակերպությունը դրամաքահավ է կազմակերպել այդ կանանց եւ նրանց ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար: Նախատեսվում է նրանց համար ձեքբերել մանկական սայլակներ, տակդիրներ, մանկական սնունդ, հագուստ եւ անհրաժեշտ այլ պարագաներ, ինչպես նաեւ վճարել կոմունալ ծառայությունների եւ բնակարանի ջեռուցման դիմաց:
Օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել ներքոնշյալ հաշվեհամարին.