Հայտնի է օրեր առաջ Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժածների ինքնությունը. վարորդներից մեկը մենեջեր է, մյուսը՝ անվտանգության աշխատակից. Shamshyan.com
Պարզվել է դեկտեմբերի 23-ին Արարատի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նրանք են՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 23-ամյա Մ. Խ.-ն, և ВАЗ 21144 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 25-ամյա Նորայր Յանիկյանը: Արտաշատի հիվանդանոցի բժիշկների կողմից տեղում օգնություն է ստացել նաև Lexus մակնիշի 40 ՏT 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 25-ամյա Բենյամին Ստեփանյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ն. Յանիկյանը աշխատում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ՝ որպես անվտանգության աշխատակից, իսկ Բ. Ստեփանյանը «Լուար Տրանս» միջազգային ընկերությունում՝ բեռների արտահանման նախագծի իրականացման մենեջեր և վթարի պատճառներից մեկը նաև մառախուղն ու ճանապարհի մերկասառույցն է եղել:
Դեկտեմբերի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում բախվել էին Սպիտակ քաղաքի բնակիչ, 25-ամյա Բենյամին Ստեփանյանի վարած Lexus մակնիշի 40 ՏT 077 համարանիշի և Երևանի բնակիչ, 25-ամյա Նորայր Յանիկյանի վարած ВАЗ 21144 մակնիշի 90 OM 006 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվ էին գործել Արտաշատի հիվանդանոցի բժիկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: