Երգիչ Սերգեյ Լազարևը հայտնվել է հիվանդանոցում
Սեպտեմբերի 25-ին երգիչ Սերգեյ Լազարևը իր միկրոբլուգում լուսանկար է տեղադրել' հիվանդանոցից: Որպեսզի իր երկրպագուներին չվախեցնի Սերգեյ Լազարևը մակագրել է նկարի ներքո` գրելով, թե ինչ պատճառով է ընդունում կաթիլային:
«Թունավորում, նորմալ է, պատահում է: Թունավորումը ամենատհաճ երևույթներից է' հատկապես արտիստների կյանքում»,- գրել է երգիչը:
Երկրպագուները հանգիստ են նրա առողջականի համար, քանի որ մտածում են, եթե նա նկար է տեղադրել ուրեմն այդքան էլ վատ չէ: Սերգեյ Լազարևը միակը չէ, ով նման գրառումներով և նկարներով է հանդես գալիս սոցիալական ցանցերում: