«Ռեալի» հարձակվողը չի խաղա մոտ 3 ամիս
Մադրիդի «Ռեալի» 19-ամյա հարձակվող Ռոդրիգոյի մոտ ախտորոշվել է աջ ազդրի մկանների եւ ջլերի վնասվածք։ Նա բաց կթողնի մոտ երեք ամիս, հնարավոր է՝ վիրահատվի, հաղորդում է Marca-ն։
Ռոդրիգոն վնասվածքը ստացել էր «Գրանադայի» դեմ Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի խաղում (2։0)։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, խփել մեկ գոլ, կատարել վեց գոլային փոխանցում։