ԱՀԿ-ում հայտարարել են, որ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվել աննշան չափով
Կորոնավիրուսի՝ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված մուտացիան աննշան է և չի ազդում ախտորոշման միջոցների, պատրաստուկների և պատվաստանյութերի արդյունավետության վրա:
Դեկտեմբերի 25-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:
«Այս պահին SARS-CoV-2 վիրուսը մուտացիայի է ենթարկվել շատ անշանն, եւ դրա փոփոխություններն առայժմ չեն անդրադառնում ախտորոշման առկա միջոցների, դեղորայքային պատրաստուկների և մշակվող պատվաստանյութերի արդյունավետության վրա»,- ասել Է նա:
Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս շարունակել բոլոր բազային բժշկական և սոցիալական միջոցների իրականացումը, ներառյալ թեստավորումը և շփումների հսկումը հետագա մեկուսացմամբ, ինչպես նաեւ պաշտպանության անհատական միջոցները, ինչպիսիք են ձեռքերի հիգենան, ֆիզիկական հեռավորությունը եւ դիմակներ կրելը, հավելել է Վույնովիչը: Նա նշել է, որ համատեղ գործողությունները և խուճապի բացակայությունը թույլ կտան վերահսկել Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում կորոնավիրուսի հայտնաբերված նոր մանրէահիմքի հետ կապած իրավիճակը:
«Եկեք անենք այնպես, որ չլինի խուճապ, այլ լինեն ժամանակին տեղեկատվություն եւ համատեղ գործողություններ, որոնք մեզ կօգնեն հաղթահարելու դա: Մեծ Բրիտանիայում հայտնաբերված մանրԷահիմքը նույնականացվել Է որպես բազմաթիվ ծագումնաբանական մուտացիների տարբերակ: Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է վիրուսի նոր տարբերակի ավելի քան հազար դեպք, ընդ որում առաջին դեպքերը հայտնաբերվել են 2020 թվականի սեպտեմբերի կեսերին»,- նշել Է Վույնովիչը: Ինչպես ընդգծել Է ԱՀԿ-ի ներկայացուցչին, այս պահին բավարար տեղեկատվություն չկա, որպեսզի հստակ որոշվի, թե նոր մանրԷահիմքը կապված է արդյոք հիվանդության ընթացքի ծանրության, հակամարմինների հակազդեցության կամ պատվաստանյութի արդյունավետության ինչ-որ փոփոխությունների հետ: «Անհրաժեշտ է բոլոր երկրների ուշադրությունը, որպեսզի հարկ եղած հսկողությունը կարողանա հայտնաբերել մուտացիաները և նպաստել (վիրուսի) շրջանառության դադարեցմանը»,- հավելել է մասնագետը: