«Շենքի պահակին չենք ուզում գործից հանենք, երկրի վարչապետի հրաժարական ենք պահանջում»․ Մհեր Մկրտչյանի գրառումը
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր գրառում է կատարել, որում ասվում է․
«Չեմ հասկանում ինչի են նիկոլի հրաժարական պահանջողներից շատերը անպայման շեշտում, որ սա քաղաքական պայքար չի:
Ես ռեժիսոր եմ, բայց իմ համար` քաղաքական ա:
Շենքի պահակին չենք ուզում գործից հանենք, երկրի վարչապետի հրաժարական ենք պահանջում` քաղաքականը քանի՞ տեսակ ա լինում:
Քաղաքական բառի ինչի՞ց եք ամաչում»: