Մոուրինյոն ցանկանում է «Տոտենհեմում» տեսնել «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպանին
Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել գերմանական «ՌԲ Լայպցիգի» 26–ամյա կիսապաշտպան Մարսել Զաբիտցերին, հաղորդում է Bild-ը։
Ավստրիացի ֆուտբոլիստը եւս ցանկանում է կարիերան շարունակել լոնդոնյան ակումբում։ Զաբիտցերը «ՌԲ Լայպցիգում» ունի ամենաբարձր վարձատրությունը՝ տարեկան 6 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ. հունիս։ Տրանսֆերը գնահատվում է 50 միլիոն եվրո։
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Զաբիտցերը մասնակցել է 9 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։