ԱՄՆ-ում կորոնավիրուսի պարտադիր թեստավորում կսահմանեն Մեծ Բրիտանիայից բոլոր ժամանողների համար
Միացյալ Նահանգների իշխանությունները կորոնավիրուսի պարտադիր թեստավորում են սահմանում Մեծ Բրիտանիայից բոլոր ժամանողների համար՝ Միացյաել Թագավորությունում վիրուսի նոր տարբերակի հայտնաբերման ֆոնին:
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնների համապատասխան հայտարարությունը դեկտեմբերի 24-ի երեկոյան մեջբերում Է The Washington Post թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թերթի տեղեկատվությամբ՝ նոր կանոնը տարածվում Է Մեծ Բրիտանիայից Միացյալ Նահանգներ բոլոր ժամանողների վրա առանց բացառության, այդ թվում ԱՄՆ-ի քաղաքացիների վրա: Չվերթի թույլ տրվելու համար բոլոր ուղեւորները պարտավոր են ներկայացնել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքներ, թեստ, որը կատարված լինի մինչեւ ուղեւորությունը ոչ ավելի, քան երեք օրվա ընթացքում:
Ընդունվում են ինչպես պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստերի, այնպես Էլ հակամարմինների թեստերի արդյունքները: Պահանջներն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 28-ին: Գերատեսչությունում նախազգուշացրել են, որ վերջերս Մեծ Բրիտանիայում հայտնաբերված վիրուսի տարբերակը «կարող Է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել», քան ավելի վաղ հայտնաբերված մանրԷահիմքերը: