Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայի տարածքում անօդաչու է ընկել
Հինգշաբթի օրն անօդաչու թռչող սարք է ընկել Թուրքիայի Ադանա նահանգում՝ Սիրիայի սահմանի մոտ գտնվող «Ինջիրլիք» քաղաքի ավիաբազայում, հայտնում է ahvalnews.com լրատվական կայքը:
«Ինջիրլիք»-ի 10-րդ տանկային բազայի հրամանատարական կազմը վթարված անօդաչու թռչող սարք է հայտնաբերել բազայի բակում:
Հակաահաբեկչական ջոկատն ուղարկվել է դեպքի վայր, իսկ անօդաչու թռչող սարքը տեղափոխվել է ոստիկանության գլխամասային բաժանմունք՝ փորձաքննության նպատակով:
«Ինջիրլիք»-ի ավիաբազան տասնամյակներ շարունակ համատեղ շահագործվում է ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից, և այն կարևոր հենակետ է եղել Իրաքում և Սիրիայում ԱՄՆ գործողությունների համար: Հենակետը նաև տեղակայվել է՝ մարտավարական միջուկային զենքը փոխանցելու նպատակով: