478 մլն դոլար. ԱՄՆ-ն պատրաստվում է Սաուդյան Արաբիային 7500 բարձր ճշգրտությամբ ռումբ վաճառել. Bloomberg
ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել է Կոնգրեսին, որ պատրաստվում է արտոնագիր տալ Սաուդյան Արաբիային բարձր ճշգրտության ռումբեր վաճառելու համար: Այս մասին գրում է Bloomberg լրատվական գործակալությունը՝ իր աղբյուրներին հղումով:
Այդպիսով, տրվելիք արտոնագիրը թույլ կտա Raytheon ընկերությանը (ըստ եկամտի և շուկայական կապիտալիզացիայի` աշխարհի ամենամեծ ավիատիեզերական և պաշտպանական արտադրողներից մեկն է -Tert.am) 478 միլիոն ԱՄՆ դոլարով ուղղակի կերպով Սաուդյան Արաբիային Paveway «երկիր-օդ» դասի 7500 առաջադեմ ռումբ վաճառել:
Նշենք՝ ԱՄՆ երկու կուսակցությունների՝ հանրապետականների և դեմոկրատների օրենդիրներն առավել հաճախ որոշակի տարաձայնություն են ունենում ու դեմ ներկայանում Ռիադին զենքի վաճառելու ցանկության դեմ՝ Եմենի պատերազում հազարավոր խաղաղ բնակիչների զոհվելու ֆոնին: Միևնույն ժամանակ օրենսդիրներից շատերը թագավորության հետ հարաբերությունների իրենց «բեկումնային կետին» են հասել այն ժամանակ, երբ սաուդցի գործակալների կողմից (հայտնի են նաև «Վագրերի ջոկատ» անունով) դաժանաբար սպանվել է The Washington Times պարբերականի ընդդիմադիր սյունակագիր Ջամալ Խաշոգջին, որը հաճախ քննադատում էր թագավորական ընտանիքի ազդեցիկ անդամներին:
Հավելվում է՝ ավելի վաղ դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսն նախազգուշացրել էր սաուդցիներին զենք վաճառելու մասին:
«Ներկայումս Թրամփի վարչակազմը փորձում է վաճառել ևս հազարավոր բարձր ճշգրտության ռումբեր նախագահի «ընկերոջը»՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բեն Սալմանին: Վարչակազմը հրաժարվել է պատասխանել մեր հարցերին, որպեսզի արդարացնի այդ նոր վաճառքն ու ձևակերպի՝ ինչպես է նա համապատասխանելու ԱՄՆ արժեքներին ազգային անվտանգության նպատակներին», հաղորդել է նա:
Նշվում է՝ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիային զենք վաճառելն իր արտաքին քաղաքականության անբաժան մասն է դարձրել՝ շեշտելով, որ դա անհրաժեշտ է Իրանին հակազդելու համար:
Հիշեցնենք՝ Paveway ռումբերբ սաուդցիներին սկանդալային «արտահերթ» վաճառքի մաս էր 8.1 միլիարդ դոլարի չափով: Այս առնբչությամբ Կոնգրեսն ընդունել է երկկուսակցական բանաձևեր՝ այդ վաճառքներն արգելաձակելու նպատակով, սակայն Թրամփը վետո է սահմանել դրանց վրա:
Անդրադառնալով այս խնդրին՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը խոստացել է վերանայել ԱՄՆ հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ՝ չնայած Paveway ռումբի արտոնագիրը կարող էր տրվել նախքան հունվարի 20-ին իր պաշտոնավարման սկիզբը: