Ալիևը փորձում է հաշտեցնե՞լ Իսրայելին և Թուրքիային
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փորձում է հաշտեցնել Իսրայելին եւ Թուրքիային, հայտնում է Walla News պարբերականը՝ վկայակոչելով իսրայելական աղբյուրներին:
Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանին ռազմական օգնություն են ցույց տվել Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ:
Ի պատասխան Բաքուն երկու երկրներին, որոնց հարաբերությունները վերջին մի քանի տարիներին վատթարացել են մինչեւ աննախադեպ ցածր մակարդակի, օգնություն է առաջարկել նոր կամուրջների կառուցման գործում: Իսրայելական աղբյուրները Walla News-ին հայտնել են, որ Ալիեւը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է հրեական պետության հետ Անկարայի հարաբերությունները: