Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 621, մահվան՝ 27 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 156 763 է, մահվան դեպքերինը՝ 3404
Հայաստանում դեկտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 621 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 156 763-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 2733 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք: Դեկտեմբերի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 671 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 27 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3404-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1049 է, ընդհանուր առողջացածներինը՝ 137 815, փաստացի բուժվողներինը՝ 15 544 (մեկ օրում նվազել է455-ով): Մեկ օրում արվել է 2866 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 578 766 թեստ: