ՌԴ-ում բարեհաջող ավարտվել են նորագույն զենիթային հրթիռի փորձարկումները (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզում բարեհաջող փորձարկվել են նորագույն «ՍՏՐԵԼԱ-9Մ333» զենիթային կառավարվող հրթիռի փորձարկումները։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ «Կալաշնիկով» կոնցեռնին հղումով:
Հրապարակված կադրերում տեսանելի է, է ինչպես է «ՍՏՐԵԼԱ-10Մ» համալիրի թրթուռային շասսիի (ավտոմոբիլի և տրակտորի, փոխհաղորդակի, ընթացքային մասի և կառավարման մեխանիզմների ագրեգատների համախումբ։ Տանող թափքով ավտոմոբիլներում շասսին է համարվում ավտոմոբիլի հիմքը, որը միավորում է բոլոր նշված ագրեգատները-Tert.am) վրա տեղակայված հրթիռը հարվածում երկնքում գտնվող մի քանի թիրախների, որոնք հակառակորդի զենք են հիշեցնում:
Գործակալությունը նշում է նաև, որ իրականացված փորձարկումների ընթացքում «ՍՏՐԵԼԱ-9Մ333»-ը նաև հասել է թիրախի հետևից և խոցել դրա մարտական մասը։
Մշակողի խոսքով՝ «ՍՏՐԵԼԱ-9Մ333»-ն ունակ է տարվա ցանկացած եղանակի խոցել ցածր թռչող ինքնաթիռներ և ուղղաթիռներ։ Այն ունի գլխիկի աշխատանքի 3 ռեժիմ, որի շնորհիվ գերազանցում է նույն դասի մյուս հրթիռներին։
Հավելվում է՝ կոնցեռնն արդեն իսկ սկսում է հրթիռի արտադրությունը, քանի փորձարկումներն ավարտվել են: