Լուկաշենկոն ուղերձ է հղել Հռոմի պապին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ուղերձ է հղել Սուրբ Ծննդյան և Ամանորի տոների առթիվ՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նամակում նա նշել է, որ ակնկալում է անձնական հանդիպում անցկացնել կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հետ:
Բացի այդ, քաղաքական գործիչը հույս է հայտնել Հռոմի պապի աղոթքի կապակցությամբ՝ ի պաշտպանություն Բելառուսին:
Իր ուղերձում Լուկաշենկոն նշել է, որ Վատիկանի հետ հարաբերությունները միշտ էլ առանձնահատուկ կարևորություն են ունեցել Բելառուսի համար: