Պույոլ․ Մեսին մոտիվացված է եւ դեռ 3-4 տարի կխաղա այս մակարդակի վրա
«Բարսելոնայի» նախկին պաշտպան եւ ավագ Կարլես Պույոլը վստահ է, որ կատալոնական թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դեռ մի քանի տարի կցուցադրի նույն խաղամակարդակը, ինչ հիմա։
«Հիմա Մեսին 33 տարեկան է, նա հետեւում է իր վիճակին։ Լեոն մոտիվացված է եւ լի խաղալու ցանկությամբ։ Նա դեռ 3-4 տարի կխաղա այս մակարդակի վրա, եթե խուսափի լուրջ վնասվածքներից եւ շարունակի հանդես գալու կատարելագործվելու եւ հաղթելու նույն ցանկությամբ։
Մեսին երիտասարդ տարիներին այն խաղացողն էր, որին տալիս էր գնդակ եւ նա ապահովում էր արդյունք։
Տարիների ընթացքում նա դարձավ լավագույնը պատմության մեջ»,- Պույոլի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ Մեսին ամռանը ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից»։ Նրա ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Սիթին», ֆրանսիական ՊՍԺ-ն ու իտալական «Ինտերը»։