Որ երկրներում է Ռուսաստանը համարվում սիրված երկիր
«Ռոսսոտրուդնիչեստվոն» ամփոփել է «Ո՞ր երկրներն են ամենից շատ սիրում Ռուսաստանը» հարցման արդյունքները՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի մամուլի ծառայությանը:
Ռուսաստանն ամենաշատ սիրված երկիրն է Տաջիկստաննում: Դրան հաջորդում են Սերբիան և Հայաստանը:
Ռուսաստանի հետ առավել ջերմորեն վերաբերվող մյուս երկրներն են Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Սիրիան, Բուլղարիան և Չինաստանը: