Եվգենի Պետրոսյանը կնոջը 300 հազար ռուբլի արժողությամբ զարդ է նվիրել
Եվգենի Պետրոսյանը ոչ միայն վաստակաշատ հումորիստ է, այլեւ իսկական ռոմանտիկ, դա պարզվել է արտիստի կնոջ՝ Տատյանա Բրուխունովայի Instagram-ի էջից, երբ վերջինս իր հետեւորդներին Եվգենի Վահանովիչից ստացած բավականին թանկ նվեր է ցուցշյց տվել։
Հրապարակման մեջ տուփերի լուսանկար է, որոնց մեջ փաթեթավորված է նվերը, որի լուսանկարը Բրուխունովան տեղադրել է քիչ ավելի ուշ։ Պարզվել է, որ ֆրանսիական հայտնի Van Cleef & Arpels ոսկերչական բրենդի նոր հավաքածուի ականջօղեր են, որոնց արժեքը կազմում է մոտ 300 հազար ռուբլի: Հարկ է նշել, որ VCA-ի զարդերի նվազագույն արժեքը սկսվում է 200 հազար ռուբլուց: