Իբրահիմովիչ․ Շատ եմ կարոտում որդիներիս եւ կնոջս
«Միլանի» 39-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ Իտալիայում կարոտում է երեխաներին եւ կնոջը։
«Այո, շատ բարդ է, արդեն չեմ դիմանում, դա ինձ տանջում է։ Ես շատ եմ ցանկանում լինել որդիներիս եւ կնոջս հետ։ Նրանք ապրում են Շվեդիայում։ Ես փորձել եմ ժամանակ առ ժամանակ մեկնել Շվեդիա, բայց մեր մարզիչ Պիոլին հորդորեց չանել այդպես»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Corriere della Sera-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանի» հետ մասնակցել է 10 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։