Իսպանացի կուրսանտները ֆաշիստական հիմն են երգել տոնի ժամանակ. Marea
Իսպանիայի ՌԾ ուժերի ռազմածովային ակադեմիայի կուրսանտները ֆաշիստական երգ են երգել սովորողների համար ավանդական տոնի ժամանակ, ինչի մասին վկայում է տեսագրությունը, որն արվել է միջոցառման ընթացքում:
Այդ մասին հաղորդել է Marea պորտալը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված տեսագրությունը: Խոսքը “Primavera” երգի մասին է, որը համարվում է այսպես կոչված «Երկնագույն դիվիզիայի» (իսպանացի կամավորների 250-րդ դիվիզիան) հիմնը, դիվիզիա, որը ԽՍՀՄ-ի դեմ է մարտնչել վերմախտի կազմում և մասնակցել է Լենինգրադի բլոկադային:
Ինչպես հաղորդել է Marea-ն, տեսագրությունն արվել է դեռ 2018 թվականի նոյեմբերին: Նրանում երիտասարդները, ինչպես զինվորական համազգեստով, այնպես էլ քաղաքացիական հագուստով, ավանդական տոնի ժամանակ, որը կուսանտների համար կազմակերպվում է ուսումնական տարեշրջանից առաջ, միասին երգում են “Primavera”-ն: Նաև տեսագրության մեջ երևում է, որ նրանցից ոմանք բարձրացնում են ձեռքերը նացիստական ողջույնի ձեւով:
Իսպանիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացվել է տեսանյութի գոյության մասին, սակայն առայժմ ոչ մի արձագանք չի հետեւել: Նման բնույթի միջադեպեր ավելի վաղ պատահել են զինծառայողների շրջանում: Անցած շաբաթ պորտալը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ Իսպանիայի զինված ուժերի օդադեսանտային բրիգադի զինծառայողները ցույց են տալիս նացիստական ողջույնը՝ այդ նույն հիմնի ներքո: Իսպանիայի պաշտպանության նախարարության աղբյուրների համաձայն, երեք անձանց նկատմամբ կիրառվել են տուգանքի միջոցներ: