Զարիֆ. Թրամփը մեծ պատասխանատվություն կկրի ցանկացած արկածախնդրության համար իր պաշտոնավարման վերջին օրերին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծ պատասխանատվություն կկրի ցանկացած արկածախնդրության համար իր պաշտոնավարման վերջին օրերին: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Թրամփն օգտագործում է անօգուտ լուսանկարը` Իրանին անխոհեմորեն մեղադրելու համար: Վերջին անգամ ԱՄՆ-ն ավիրեց մեր տարածաշրջանը զանգվածային ոչնչացման զենքի մասին կեղծ պնդումների պատճառով` 7 տրիլիոն դոլար ծախսելով եւ սպանելով 58976 ամերիկացու,- գրել է Զարիֆը Twitter-ում:- Այս անգամ շատ ավելի վատ է: Թրամփը մեծ պատասխանատվություն կկրի ցանկացած արկածախնդրության համար»:
Նրա թվիթը հայտնվել էր ի պատասխան Իրանին ուղղված Թրամփի վերջին մեղադրանքին` անցյալ կիրակի Բաղդադում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ հրթիռային հարվածից հետո: