Ալիեւը հայտարարել է, որ ռազմական ծախսերի ավելացում է նախաձեռնել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ հաջորդ տարի բյուջեում ռազմական ծախսերի ավելացում է նախաձեռնել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Համաձայն 2021-ին Ադրբեջանի պետբյուջեի նախագծի՝ երկրի պաշտպանական ծախսերը նախատեսված են 2,7 մլրդ դոլարի մակարդակով, ինչը 550 մլն դոլարով շատ է անցած տարվա համեմատ:
«Հետագայում եւս կշարունակենք ուժեղացնել մեր բանակը: Այժմ քննարկվում է հաջորդ տարվա բյուջեն: Առաջին հերթին այն պատճառով, որ պատերազմի ընթացքում մենք շատ զենք եւ զինամթերք են օգտագործել: Միեւնույն ժամանակ, ծրագրվում է ժամանակակից տեխնիկա գնել»,-Ալիեւի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը: