ՌԴ ԶՈւ ԳՇ-ում հայտնել են Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի սադրանքների ավելացման մասին
ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբում հայտնել են Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի սադրանքների ավելացման մասին: Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Դաշինքի զորքերի պատրաստման միջոցառումներն իրականացվում են հստակ արտահայտված հակառուսական ուղղվածությամբ, որում ավելի ու ավելի են ներգրավվում կառույցի մեջ չմտնող երկրները: Ռուսաստանի սահմանների մոտ սադրիչ գործողությունների ավելացում է նկատվում»,-ասել է Գերասիմովը:
Նա հավելել է, որ էական աճ է նկատվում նաեւ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական բյուջեներում:
«Շարունակվում է ՀՀՊ ներուժի ավելացումը, ավելանում է մեծ հեռահարությամբ, բարձր ճշգրտությամբ եւ մարտական տեխնիկայի հզորությամբ խոցման ոչ միջուկային զենքի դերը»,-թվարկել է ԳՇ պետը: