Նախագահի հրամանագրով Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ:
Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանու-թյան ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի.
Սարգիս Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ»: