ԱՄՆ-ն ավելի քան 30 կործանիչի մասնակցությամբ խոշոր զորավարժություններ է անցկացրել Ալյասկայում
ԱՄՆ զինված ուժերն Ալյասկայում անցկացրեցրել են խոշոր զորավարժություններ, որոնցում ներգրավված են եղել ԱՄՆ ռազմաօդային ուժերի և Ազգային գվարդիայի կործանիչներ, ինչպես նաև լիցքավորող ինքնաթիռներ: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի «Էյելսոն» բազայի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Մամուլի խոսնակ Դեյվիդ Սկելիկիի խոսքով զորավարժություններն անցկացվել է դեկտեմբերի 18-ին՝ հակառակ կորոնավիրուսին, եղանակային ծանր պայմաններին և այն փաստին, որ դա տարվա ամենակարճ օրերից մեկն էր:
Ինչպես նշված է փաստաթղթում, զորավարժություններում ներգրավված են եղել երկու KC-135 Stratotanker լիցքավորող ինքնաթիռ, ինչպես նաև ավելի քան 30 կործանիչ և մարտական-ռմբակոծիչ՝ այդ թվում F-35A Lightning II և F-16 Fighting Falcon տեսակների:
Հայտարարության մեջ, սակայն, զորավարժությունների ճշգրիտ վայրը նշված չէ:
Խաղաղ և Հնդկական օվկիանոսների ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ Քեննեթ Ուիլսբեկը նոյեմբերին ասել էր, որ Պենտագոնը դեռ որոշում չի կայացրել՝ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների լրացուցիչ բազաներ ստեղծելու վերաբերյալ:
«Այս պահին միակ տեղը, որտեղ ԱՄՆ ռազմաօդային ուժերն ունեն F-35, Ալյասկայի «Էյելսոն» բազան է: Մենք դեռևս որոշում չենք կայացրել, արդյոք մենք կստեղծենք ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-35 կործանիչների մեկ այլ բազա, թե ոչ և եթե այո, ապա որտեղ», - նշել է հրամանատարը:
F-35-ը բազմաֆունկցիոնալ մարտական ինքնաթիռ է, որը մշակվել է հատուկ տեխնոլոգիայի միջոցով՝ այն հայտնաբերելու հնարավությունը նվազեցնելու նպատակով, և ունակ է միջուկային զենք կրել: ԱՄՆ-ի ծովային հետևակի F-35 մարտական-ռմբակոծիչները տեղակայված են Ճապոնիայի երկու հենակետերում: