ԱՄՆ Բալթիմոր քաղաքում պայթյունի հետևանքով 23 մարդ է տուժել
ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի հրշեջ ծառայությունից տեղեկացրել են, որ քաղաքի բազմահարկ գրասենյակային շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 23-ի, հայտնում է eadaily.com լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բալթիմորում գտնվող բազմահարկ գրասենյակային շենքի պայթյունի և տանիքի մասնակի փլուզման հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 10 մարդ:
«Պայթյունից հետո, ընդհանուր առմամբ, 23 տուժած է փրկվել: Տուժածներից 21-ը տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ, երկուսը հրաժարվել են հոսպիտալացումից», - թվիթերյան էջում հայտնել են հրշեջ ծառայությունից:
Գրառման մեջ նշվում է, որ պայթյունի պատճառն առայժմ անհայտ է: