ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ Pfizer ընկերության պատվաստանյութի ընդունումը ծանր ալերգիկ ռեակցիա է առաջացրել
Նյու Յորքում կորոնավիրուսի դեմ ամերիկյան Pfizer ընկերության պատվաստանյութի ընդունումից հետո բուժաշխատողի մոտ ծանր ալերգիկ ռեակցիա է սկսվել, ինչից հետո վերջինիս հոսպիտալացրել են: Այս մասին հայտնում է RT-ն՝ վկայակոչելով Newsweek թերթի հրապարակումը:
Պարբերականի տվյալներով՝ ներկա պահին բուժաշխատողի առողջական վիճակը գնահատվում է կայուն: Հստակեցվում է, որ սա առաջին դեպքն է, երբ Նյու Յորքում Pfizer-ի պատվաստանյութից ալերգիկ ռեակցիա է սկսվում:
Ամերիկյան քաղաքի առողջապահության և հոգեկան հիգիենայի դեպարտամենտը բուժաշխատողներին առաջարկել է հետևել պացիենտների օրգանիզմի ռեակցիաներին պատվաստմանը հաջորդած 15 րոպեների ընթացքում:
Նշվում է, որ ԱՄՆ Ինֆեկցիոն հիվանդությունների և ալերգիայի ազգային ինստիտուտն ուսումնասիրում է այն, թե ինչու է որոշ մարդկանց մոտ, որոնք ընդունել են Pfizer և BioNTech ընկերությունների պատվաստանյութը, առաջացել ալերգիկ ռեակցիա: