Քաղաքացիները շրջափակում են Կառավարության շենքի մուտքերը. Ոստիկանները երկու կողմերից փակել են Մելիք Ադամյան փողոցը. կառավարության դիմաց շղթա են կազմել (Տեսանյութ)
Ոստիկանական ուժերը վաղ առավոտյան երկու կողմից փակել են Մելիք Ադամյան փողոցը: Բացի այդ, ոստիկաններով լի ավտոբուսներ են բերել Կառսվարության շենքի մոտ: Ոստիկանները 5-6 շարքով շղթա են կազմել կառավարության շենքի դիմաց: Նրանք սաղավարտներով եւ եւ վահաններով:
Նշենք, որ այս պահին ցուցարարների թիվն այնքան էլ մեծ չէ կառավարության շենքի մոտ: Այս ընթացքում Մելիք-Ադամյան փողոցի կողմից ծառայողական ավտոմեքենաներ են մոտենում շենքին եւ մտնում ներս:
Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարվել էր, որ այսօր ժամը 10-ից շրջափակելու են կառավարության շենքը, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ կառավարության մյուս անդամներին մուտք գործել կառավարության շենք եւ կառավարության նիստ անցկացնել:
Նշենք, որ Երեւանում ինչպես երեկ, այնպես էլ այսօր ձյուն էէ տեղում եւ բավականին ցուրտ է: Ակտիվիստների մի մասը, չնայած ամբողջ գիշեր տեղացած ձյանը գիշերը մնացել է Հանրապետության հրապարակում, որտեղ տեղադրված են վրաններ և վառարաններ՝ տաքանալու համար։