Հայտնի է ընդդիմության առաջնորդող երգի հեղինակը. Իսկ ովքեր են կատարում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայրենիքի փրկության շարժման քայլերթն ու հիմնը առաջնորդող՝ սաունդթրեք դարձած «Իմ Արցախ, իմ հող ու ջուր, իմ Հայաստան» երգի հեղինակը գյումրեցի հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է։
Նա մեզ ասաց, որ երգը հատուկ մեկի պատվերով կամ խնդրանքով չի գրել, այլ գրել է իր ու իր պես մարդկանց համար, եւ այս երգի մեջ իր մտքերն են՝ այն ամենը, ինչին որ ինքը խորապես հավատում է։ «Կարծում եմ՝ երգը սիրվել է, համ էլ նրա համար, որովհետեւ նմանատիպ մտքեր ունեցող ու նմանատիպ բաների հավատացող էսօր ՀՀ-ում շատ ու շատ մարդիկ կան։
Երգը գրվել է շատ արագ, դրել եմ համացանցում, հետո շարժումից դիմեցին՝ ասելով, որ ցանկանում են երգը հնչեցնել երթերի, հանրահավաքների ժամանակ։ Ես դեմ չեղա, դրա համար էլ բաց ցանցում եմ դրել, ոչ մի հեղինակային պրետենզիա այդ երգի հանդեպ չունեմ»,- ասաց Մխիթարյանը։
Խոսքերի ու երաժշտության հեղինակն ինքն է, երգի ձայնագրությունն ու գործիքավորումը կատարել է Հայկ Գասպարյանը, կատարում են ինքը՝ Ռուբեն Մխիթարյանը, Սոֆի Մխեյանն ու Վահե Բեգոյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: