Ռոնալդուն ամփոփել է 2020 թվականը
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Ա Սերիայի 14-րդ տուրում «Ֆիորենտինայից» կրած պարտությունից հետո ամփոփել է 2020 թվականը:
«Այս խաղով «Յուվենտուսն» ավարտեց իր մրցելույթները 2020 թվականին: Տարին բավականին բարդ էր, քանի որ առաջացավ համավարակ, որի հետևանքով ֆուտբոլային մրցաշրջանը 2 ամսով կանգ առավ: Այժմ հանդիսականները հնարավորություն չունեն գալ ստադիոն, իսկ ակումբների համար խաղացանկը չափից դուրս խիտ է:
Պետք է մեծ աշխատանք կատարենք և փորձենք 2021 թվականին ավելի լավ մրցելույթներ ունենալ և տիտղոսներ նվաճել»,- գրել է Ռոնալդուն Ինստագրամի իր պաշտոնական էջում:
Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Յուվենտուսն» այժմ 24 միավորով չորրորդ տեղում է: