Իսրայելն աշխատում է հինգերորդ մահմեդական երկրի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ
Իսրայելն աշխատում է հինգերորդ մահմեդական երկրի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նախքան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ընթացքում, Ynet TV-ին ասել է Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Օֆիր Ակունիսը:
Սպիտակ տունը որպես միջնորդ է հանդես եկել Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Սուդանի եւ Մարոկոյի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում:
Հարցին, կարո՞ղ է արդյոք հինգերորդ երկիրը համաձայնագիր կնքել Իսրայելի հետ նախքան Թրամփի հեռանալը հունվարի 20-ին, Ակունիսն ասել է. «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Ամերիկացիները կհայտարարեն, որ եւս մի երկիր հրապարակայնորեն հայտարարում է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման եւ, ըստ էության, համաձայնագրի համար ենթակառուցվածքի` խաղաղության համաձայնագրի ստեղծման մասին», - ասաց նա:
Նախարարը հրաժարվել է նշել երկիրը, սակայն ասել է, որ երկու հիմնական թեկնածու կա: Դրանցից մեկը Պարսից ծոցում է, իսկ մյուս թեկնածուն, որը գտնվում է ավելի հեռու` դեպի արեւելք, «բավականին մեծ մահմեդական երկիր է», բայց Պակիստանը չէ»,- ասել է Ակունիսը:
Անցյալ շաբաթ Ինդոնեզիան` ամենախիտ բնակեցված մահմեդական երկիրը, հայտարարել էր, որ չի ճանաչի Իսրայելը, քանի դեռ Պաղեստինի պահանջները չեն բավարարվել:
Պաղեստինցիները մտավախություն ունեն, որ արաբական պետությունների կողմից Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը կթուլացնի երկար տարիների պանարաբական դիրքորոշումը, որն Իսրայելին կոչ է անում դուրս գալ գրավյալ տարածքից եւ ճանաչել պաղեստինյան պետականությունը` արաբական երկրների հետ նորմալ հարաբերությունների դիմաց: