«Համոզված էինք, որ հաղթելու ենք». Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա՝ Լոս Անջելեսի Բրբանք քաղաքում (Տեսանյութ)
Հայրենիքի փրկության շարժման համախոհները բողոքի ակցիա են իրականացրել Լոս Անջելեսի Բրբանք քաղաքում՝ վարչապետի հրաժարականի պահանջով։
Ակցիայի մասնակիցներից մեկն իր խոսքում հիշեցրել է, որ սրանից 2 ամիս առաջ նույն բեմից հնչել են ամենահայրենասիրական կարգախոսները, երբ մարդիկ լսելով պատերազմի լուրը, հավաքվեցին եւ ուխտեցին, որ միահամուռ լինելու են Հայաստանի բանակի զինվորներ:
«Դժբախտաբար 2 ամիս անց մենք հավաքվել ենք այստեղ գլուխներս կախՄեկ օրում մենք հասկացանք, որ մեզ դավաճանել են: Բոլորս համոզված էինք, որ հաղթելու ենք: Այսօր 2 ամիս անց մենք հասկացանք, որ մեզ դավաճանել են առաջին իսկ օրվանից: Մենք հասկացանք, որ մեր հավաքած նվիրատվությունները ոչ թե գնացին մեր մարտնչող զինվորներին, այլ պետական այրերին որպես հավելյալ ռոճիկ: Մենք հասկացանք, որ դավադրություններ էին կատարվում, հայրենիքի փորձ ու անցյալ ունեցող գեներալները չեզոքացվում էին: Այն ժամանակ, որ մեր կամավորները Շուշիում կռվում էին, պետականորեն Շուշին արդեն հանձնված էր»:
Ակցիայի մասնակիցների ձեռքին կային պաստառներ՝ «Նիկոլ հեռացիր», «Իմ քայլը» հեռացիր»: