Ֆրանսիայում տղամարդը երեք ժանդարմ է սպանել
Ֆրանսիայի Պույ-դե-Դոմ դեպարտամենտում երեք ժանդարմ է սպանվել 48-ամյա տղամարդու կողմից, եւս մեկը վիրավորվել է, հայտնում է BFMTV-ն` վկայակոչելով դատախազությունը:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ամբեր կոմունայում: Ժանդարմները տղամարդու տուն էին ժամանել չորեքշաբթի երեկոյան ընտանեկան բռնության մասին հաղորդման պատճառով: Երբ ժանդարմները փորձում էին օգնել կնոջն իջնել տանիքից, 48-ամյա տղամարդը կրակ է բացել: