Դիեգո Կոստան կհեռանա «Աթլետիկոյից»
Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան մտադիր է հեռանալ իսպանական ակումբից: 32-ամյա ֆուտբոլիստը չի երկարաձգի գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2021 թվականի ամռանը, հաղորդում է Marca-ն:
Կոստան մտադիր է «Աթլետիկոյից» հեռանալ հունվարին: Եթե այս ձմռանը նա չունենա առաջարկներ, ապա ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կլքի մադրիդյան ակումբը:
Դիեգո Կոստան «Աթլետիկոյին» միցել է 2007-ին, իսկ 2014-ին տեղափոխվել էր Լոնդոնի «Չելսի»: 2018-ին նա վերադարձավ «Աթլետիկո», որի կազմում մասնակցել է Իսպանիայի ընթացիկ առաջնության 7 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ: