Իրանի նախագահը հայտարարել է, որ իրենք պատրաստ են բանակցել միջուկային ծրագրի վերաբերյալ (տեսանյութ)
ԻրանԻնչպես հայտնում է BBC-ն, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է բանակցություններ վարել միջուկային ծրագրի վերաբերյալ:
Ռոուհանիի խոսքով՝ Իրանին պետք է թույլ տրվի, որ նրանք զարգացնեն միջուկային ծրագիրը, քանի որ այն կրում է միայն խաղաղ նպատակներ և Թեհրանը մտադիր չէ տիրանալ միջուկային զենքին:
Իրանի նախագահն ավելացրել է, որ Իրանն իրենից վտանգ չի ներկայացնում Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար, այլ հակառակը՝ հանդիսանում է կայունության երաշխիք:
Ռոուհանին նշել է նաև, որ պետք է ստեղծել ֆորում, որտեղ կքննարկվեն ԱՄՆ-ի և Թեհրանի միջև տարաձայնությունները և Բարաք Օբաման չպետք է լսի իր խորհրդականներին, ովքեր պնդում են, թե այս խնդիրը պետք է լուծվի միայն պատերազմի միջոցով:
Իրանի նախագահն իր ելույթը ավարտել է ասելով, որ իրենց երկրի միակ նպատակն է ապացուցել, որ միջուկային ծրագիրը միայն հետապնդում է խաղաղ նպատակներ: