Ինչ պաշտոն կզբաղեցնի Արտակ Բեգլարյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ Արտակ Բեգլարյանը հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից հրաժարվելու մասին՝ տեղեկացնելով, որ այլ աշխատանքի է անցնելու:
Մենք տեղեկացանք, որ Բեգլարյանը կտեղափոխվի ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի աշխատակազմ, չի բացառվում, որ զբաղեցնի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Իսկ թե ով կնշանակվի նրա փոխարեն, դեռեւս թեկնածուի փնտրտուքի մեջ են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: