Որքան են կազմել 2020 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին պետբյուջեի հարկային եկամուտները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2020 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 1244.0 մլրդ դրամ, որը կազմում է 2020թ. տարեկան հաստատված ցուցանիշի 77.6 %-ը, իսկ տարեկան (ճշտված) ցուցանիշի նկատմամբ փաստացի ցուցանիշը կազմել է 94.2 տոկոս։
Ընդ որում, 2020 թ. փաստացի ցուցանիշը 2019թ. համապատասխան ցուցանիշից պակաս է 5.3 %-ով կամ 70.1 մլրդ դրամով, իսկ 2018թ. համապատասխան ցուցանիշին գերազանցում է 12.7 %-ով կամ 139.9 մլրդ դրամով:
Ավելացված արժեքի հարկի գծով մուտքերը կազմել են 421.4 մլրդ դրամ, որը 2019 թ. համապատասխան ցուցանիշին զիջում է 3.2 %-ով, սակայն 2018 թ. ցուցանիշին գերազանցում է 7.1 %-ով, Շահութահարկի գծով մուտքերը կազմել են 130.2 մլրդ դրամ, որը 2019 թ. համապատասխան ցուցանիշից պակաս է 16.1 %-ով, իսկ 2018 թ. ցուցանիշին զիջում է 4.4 %-ով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: