ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահի կնոջ նկատմամբ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ ամերիկյան կողմը պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահի կնոջ՝ Ասմա Ասադի նկատմամբ: Հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ, ի թիվս այլոց, սահմանափակող միջոցներ են կիրառվել նաև նրա մի քանի մտերիմ հարազատների նկատմամբ: