Պուտինը օրենք է ստորագրել Ռուսաստանի նախկին նախագահին տրվող անձեռնմխելիության երաշխիքների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը պարունակում է երաշխիքների ընդլայնում երկրի նախկին նախագահի և նրա ընտանիքի բոլոր անդամների համար: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:
Այս օրենքը պատրաստվել է Ռուսաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների մշակման շրջանակներում:
Փաստաթղթի համաձայն՝ պետության նախկին ղեկավարն ունի անձեռնմխելիություն, ինչը իրավունք չի տալիս՝ նրան վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև հարցաքննելու՝ ներառյալ անձնական, խուզարկությունը, կալանքը կամ ձերբակալումը:
Այս անձեռնմխելիությունը, ի միջի այլոց, վերաբերում է նախկին նախագահի տրանսպորտին, հաղորդակցությանը, փաստաթղթերին, ուղեբեռին, ինչպես նաև նրա զբաղեցրած բնակելի և գրասենյակային տարածքներին:
Բացի այդ, օրենքը նախատեսում է անձեռնմխելիություն երկրի նախկին նախագահի գործունեության հետ կապված ինչպես իր լիազորությունների իրականացման ընթացքում, այնպես էլ անկախ նրանից: