«Նապոլիի» բողոքարկումը բավարարվել է, «Յուվենտուսի» հաղթանակը չեղարկվել է
Իտալիայի Ազգային օլիմպիական կոմիտեի վճռաբեկ ատյանը բավարարել է «Նապոլիի» բողոքարկումը եւ չեղարկել Թուրինի «Յուվենտուսին» շնորհված հաղթանակը Իտալիայի առաջնության տեղի չունեցած խաղում, հաղորդում է gazetta.it-ը։
Հոկտեմբերի 4-ին Թուրինում նախատեսված հանդիպումը տեղի չէր ունեցել նեապոլյան թիմի չներկայանալու պատճառով։ «Նապոլիում» կորոնավիրուսի բռնկման հետեւանքով Նեապոլի իշխանություններն արգելել էին թիմի մեկնումը։
«Յուվենտուս» - «Նապոլի» հանդիպման անցկացման նոր օրը դեռ հայտնի չէ։ Այժմ երկու թիմերը «Ռոմայի» հետ ունեն 24-ական միավոր եւ բաժանում են 4-6-րդ տեղերը։